ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Նրա ու նրա նմանների համար ի՞նչ արժեք ունի 210 կամ 2100 մարդու կյանքը

Նրա ու նրա նմանների համար ի՞նչ արժեք ունի 210 կամ 2100 մարդու կյանքը
18.04.2025 | 12:46

Համաձայն եք, չէ՞, որ Խաչատուր Սուքիասյանի համար 10-ը և 210-ը նույն՝ շփոթելի թվերը չեն: Փորձեք նրա արտադրած հանքային ջուրը 210-ի փոխարեն 10 դրամով գնել ու կհասկանաք, թե նրա համար ինչ է նշանակում նույնիսկ 1-ը:

Երեկ նա աչքի ընկավ մի զազրելի դրվագով, երբ հայտարարեց, որ 23 թվականի սեպտեմբերի պատերազմի ընթացքում 10 մարդ է զոհվել: Իհարկե, հետո իբր ներողություն խնդրեց, թե 210 պետք է ասեր, բայց...

Համոզված եմ, որ եթե այդ օրերին Արցախում ոչ թե 210, այլ 2100 մարդ զոհված լիներ, Խաչատուր Սուքիասյանն այդ թիվն էլ էր փոքրացնելու, որովհետև նրա նպատակը ոչ թե վիճակագրությունն է, այլ արցախցիների նվաստացումը, նրանց նկատմամբ ատելություն սերմանելը, նրանց հայաստանյան ներքաղաքական իրողություններից մեկուսացնելն ու բացառելը:

Մյուս կողմից՝ Խաչատուր Սուքիասյանի ու նրա նմանների համար ի՞նչ արժեք ունի 210 կամ 2100 մարդու կյանքը, եթե դիմացը թուրքերի ու ադրբեջանցիների հետ առևտրի միլիոնավոր դոլարներն են:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 4646

Մեկնաբանություններ